Ծերություև և երկարակեցություն
15 միջոց 100 տարեկան հասնելու համար. 1in.am
Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ սկսել են ավելի երկար ապրել, սակայն քչերին է հաջողվում տոնել 100-ամյակը։ Եկել է դա փոխելու ժամանակը։ Մի՛ մահացիր երիտասարդ։ http://fullpicture.ru/-ը հավաքել է մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն հասնել մինչև 100 տարեկանը։
1. Թերթ կարդացեք ոտքերը վերև բարձրացրած։ Հնչում է ինչպես կատակ, սակայն, գիտակցաբար զրկելով հարմարավետությունից, մենք մեր ուղեղը մի փոքր սթրեսի ենք ենթարկում, ինչն օգնում է վերականգնել տարիքի պատճառով փչացած բջիջները, վստահեցնում է բժիշկ Marios Kyriazis-ը։ Նա նաև խորհուրդ է տալիս գրել հակառակ ձեռքով, եթե աջլիկ եք, ձախով և հակառակը, լսել ձեզ տհաճ երաժշտություն և առաջ քաշել այնպիսի փաստարկներ, որոնց ինքներդ չեք հավատում։
Բեսսի Կուպերն աշխարհի ամենածեր կինն է: Նա մահացել է 116 տարեկանում: Երբ հարցնում էին, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, նա պատասխանում էր. «Ես չեմ ուտում ֆասթ-ֆուդ և իմ կամքին հակառակ ոչինչ չեմ անում»։

2. Կերեք կարմիր գույնի մրգեր ու բանջարեղեն: Քաղցր պղպեղն ավելի շատ С վիտամին է պարունակում, քան նարինջը, բազուկը հարուստ է նիտրատներով, որոնք լայնացնում են արյունատար անոթները, իսկ լոլիկը լիկոպենի աղբյուր է։

3. Արագ վազեք։ Կուպերի համալսարանի գիտնականների տվյալներով՝ արագ վազքը կանխում է սրտի հիվանդություններից առաջացող մահվան դեպքերը։ Տղամարդկանց համար 8 ր, իսկ կանանց համար՝ 9 ր վազքը, 30 տոկոսով կրճատում է սրտանոթային հիվանդությունների վտանգը։ Օգտակար է նաև հեծանիվ վարելը։

4. Զգույշ եղեք հանրային զուգարանից օգտվելիս, յուրաքանյուր անգամ լավ լվացեք ձեռքերը, որոնց վրա մնացած մանրէները կարող են լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ կամ թուլացնել ձեր իմունիտետը։
5. Բանան կերեք. այն նվազեցնում է արյան ճնշումը՝ դրանով իսկ նվազեցնելով նաև սիրտ-անոթային հիվանդությունների և ինսուլտի վտանգը, որովհետև հարուստ է կալիումով։

6. Կքանստեք. այս պարզ վարժությունն ամրացնում է մեր հիմնական մկանները, որոնք հետագայում, հատկապես ծեր հասակում, կօգնեն մեզ կանխել ուշաթափությունները։

7. Ամեն օր գոնե մեկ բաժակ թեյ խմեք։ Դրա շնորհիվ մեր օրգանիզմում կկրճատվի սթրեսի հորմոնների մակարդակը, իսկ սրտի նոպայի դեպքում ողջ մնալու հնարավորությունը կմեծանա 28 տոկոսով։

8. Մեկ ժամ շուտ պառկեք քնելու։ Մեկ ժամ ավել քունը նպաստում է արյան ճնշման իջեցմանը, պարզել են Harvard Business School-ի գիտնականները։ Ըստ նրանց՝ դա նպաստում է սրտի նոպայի և կաթվածի հավանականության նվազմանը։

9. Յոգուրտ կերեք հիվանդանոցում և ոչ միայն այնտեղ։ Այն հիվանդները, ովքեր բուժման ժամանակ յոգուրտ են ուտում, ավելի քիչ են հակված աղիքների բորբոքային հիվանդություններ ձեռք բերելուն, բացատրում է բժիշկ Սառա Շենկերը։

10. Օգտագործեք ատամի թել. Այն օգնում է ազատվել բակտերիաներից, որոնք կարիես են առաջացնում։ Արդյունքում դա պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից և շաքարային դիաբետից։

11. Շնչեք ձողիկի միջով։ Օրվա մեջ ձողիկով խորը շունչ քաշելուն տրամադրեք ընդամենը մի քանի րոպե. դա նպաստում է թոքերի աշխատանքի բարելավմանը, իջեցնում է սրտի մկանների կծկման հաճախականությունը, ինչպես նաև արյան ճնշումը։

12. Տունը մաքուր պահեք։ Պարզվում է. մաքրասեր և տունը մաքուր պահող մարդիկ սերոտոնինի՝ երջանկության հորմոնի բարձր մակարդակ ունեն, ինչը դրականորեն է ազդում լավ քնի և ճիշտ սնվելու վրա։

13. Երշիկի փոխարեն բեկոն կերեք: Ավելի լավ է պատրաստեք բեկոնով ձվածեղ, քան՝ երշիկով, չնայած այն նույնքան հարուստ է կալորիականությամբ, բայց մենք այն ավելի քիչ ենք ուտում, հետևաբար ավելի քիչ ենք օգտագործում հագեցած յուղեր, որոնք նպաստում են սրտանոթային հիվանդությունների ու ճարպակալման զարգացմանը։

14. Ամեն օր գնացեք զբոսանքի։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ անգամ մի քանի րոպե զբոսանքը բարելավում է ուղեղի աշխատանքը։
15. Ափսեի մեջ փոքր չափաբաժնով ուտելիք դրեք։ Կրծողների վրա արված փորձերը ցույց են տվել, որ 30 տոկոսով ավելի քիչ ուտող առնետներն ավելի երկար են ապրել։

Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
07.04.2015 